Շվեյցարիայի քաղաքացի Վերդոն Ռոլանդը ուղտով ժամանել է Վրաստան, որտեղ նրան շնորհել են տարվա ամենաօրիգինալ ճանապարհորդի տիտղոսը, հաղորդում է երկրի զբոսաշրջության ազգային վարչակազմի մամուլի ծառայությունը:
Հայտնի ճանապարհորդին դիպլոմը շնորհե է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գեորգիա Սիգուն:
Ինչպես «Նովոստի-Գրուզիային» են հաղորդել վարչակազմում, Ռոլանդը գերատեսչություն է ժամանել առանց ուղտի, որին նա թողել է Թբիլիսիում:
Զբոսաշրջիկը ճանապարհորդում է արդեն 54 տարի, որոնցից 33-ն ուղտի հետ: Նա արդեն այցելել է աշխարհի քառասուն երկրներ:



























