Ոչ միայն Իտալիայում, այլեւ դրա սահմաններից դուրս հայտնի միլանցի ոճաբան-վարսահարդար Ալդո Կոպոլլան մահացել է 73 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է АНСА գործակալությունը՝ վկայակոչելով վարսահարդարի մտերիմներին, 1998-ից նա քաղցկեղի դեմ է պայքարում:
Նա հիմնադրել ու եղել է սեփական առեւտրային ապրանքանիշի ստեղծարար տնօրենը, ինչպես նաեւ աշխարհի ամենահայտնի ոճաբան-վարսահարդարներից: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
L'Oréal-ի ղեկավարի հետ համագործակցության շնորհիվ նա Միլանում բացել է երեք գեղեցկության սրահներ: Նա հիմնադրել է նաեւ սեփական «վարսահարդարման ակադեմիա»:




























