Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Մայիսի 9-ի եռատոնի միջոցառումների իրականացմանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդի համար կարեւոր այս տոնակատարությունները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, լինեն տպավորիչ ու հիշարժան:
Բակո Սահակյանը ծրագրի իրականացման կապակցությամբ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























