Հայաստանում մարտի 1-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 248 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ դեպքերից բացահայտվել են 218-ը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված 22 դեպք:
Մարտ ամսին հանրապետության տարածքում արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 9 դեպք, որոնք բացահայտվել են:
Միաժամանակ` արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման 20 դեպք. բացահայտվել է 19-ը:




























