Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 6-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 15 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 76 հարց, միջազգային 25 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ ապրիլի 6-8-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն ապրիլի 6-ի ԱԺ նիստում: