«Մենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում զարգացնել շախմատը, ոչ թե խաղամոլությունը»,- ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կոչով հանդես եկավ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ դա ավելի դրականորեն կազդի բնակչության վրա: Նրա խոսքով, կազինոները Հայաստանի տարբեր քաղաքներ տեղափոխելու կառավարության նախաձեռնությունը չի քննարկվել հասարակության շրջանում եւ մարդիկ անմասն են մնում նման որոշումների կայացման հարցում:

«Թող եկեղեցին էլ իր կարծիքն ասի, որովհետեւ սա նաեւ բարոյականության եւ մշակույթին վերաբերող հարց է»,- նշեց փորձագետն ու հավելեց. «Հայաստանում շատ պաշտոնյաներ խաղամոլությամբ էին զբաղված բոյւջեի ու պետական գանձերի հաշվին եւ երկրի նախագահը պետք է զբաղվի դրանով եւ փորձի ավելի մեծ ուշադրությաւն դարձնել շախմատին, քանի որ սիրւմ է շախմատը, եւ չլսի նրանց, ովքեր գերադասում են խաղամոլությունը»: