Հոնկոնգի աճուրդում կներկայացվի Leica ֆոտոխցիկների չափազանց հազվագյուտ մոդել, որի արժեքը գնահատվում է 1,2 մլն դոլար: Փորձագետների խոսքով՝ աճուրդի ընթացքում այդ գինը կարող է կրկնապատկվել:

Ոսկեջրած կորպուսով Leica Luxus II մոդելը արտադրվել է ընդամենը չորս օրինակով`  1932թ.:  Մյուս երեք ֆոտոխցիկների մասի տեղեկություն չկա: Ֆոտոխցիկի տերը մահացել է անցյալ տարի, եւ որոշվել է Leica-ն աճուրդի հանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրա նախկին տերը ֆոտոխցիկը ցուցադրել էր BBC-ի 2001թ. հաղորդումներից մեկում, այն ժամանակ փորձագետներն այն գնահատել էին 8,1 հազար դոլար: