2008թ. Մայրա Ռոզալեսը հայտնի էր դարձել «Կեստոննանոց մարդասպան» անունով: Նրան մեղադրել էին երկու տարեկան քրոջորդու ոչ կանխամտածված սպանության համար: Այդ ժամանակ կնոջ քաշը 455 կգ էր (ճարպակալման կիզակետում քաշը մոտեցել էր 500 կգ-ի): Կես տոննանոց քաշով կինը պատահաբար ընկել էր երկու տարեկան քրոջորդու վրա եւ սպանել նրան: Եվ թեեւ նրան անմեղ էին ճանաչել, ցնցված տիկինը հինգ տարում 270 կգ նիհարել է:
Ուշագրավ է, որ դատարանը կնոջն անմեղ էր ճանաչել, թեեւ վերջինս ընդունել էր մեղքը, իսկ ահա տղայի հարազատ մայրը՝ Մայրայի քույրը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված: Ատենակալները վճռել են, որ հենց նա է մեղավոր երեխայի մահվան մեջ, քանի որ պարբերաբար ծեծել է վերջինիս: Եվ մահվան հանգեցրած վնասվածքները բնավ էլ Մայրայի քաշի հետեւանքով չեն եղել, հաղորդում է 4ut.ru-ն:
Սակայն այս ամենը Մայրայի վիշտը չի սփոփել. նա զրկվել էր իր համար ամենաթանկ երկու մարդկանցից: Երեխայի մահվան մեղքի զգացումն այնքան ճնշող էր եղել, որ նա սկսել է համառորեն պայքարել իր քաշի դեմ: Նա մի քանի վիրահատությունների է ենթարկվել, մի քանի ամիս զբաղվել ֆիզիոթերապիայով, անցել հոգեբանական բուժման կուրսեր եւ զգալի փոփոխություններ կատարել սննդակարգում: Մայրան նիհարել է 270 կգ այսօր կշռում է «ընդամենը» 180 կգ:
































