Տարբեր վարակներ ու վիրուսները հարձակվում են տղամարդկանց ու կանանց վրա նույն կերպ, սակայն արձագանքը նրանց հանդեպ ուժեղ եւ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ տարբեր է:
Որոշ հիվանդություններ կանանց մոտ երբեմն ավելի հաճախ են առաջանում, քան տղամարդկանց մոտ: Սա բացատրվում է կանացի օրգանիզմի եւ հորմոնալ ֆոնի առանձնահատկություններով:Բրիտանացի բժիշկները կազմել են պաթոլոգիաների ցուցակը, որոնք ավելի հաճախ հանդիպում են թույլ սեռի ներկայացուցիչների մոտ: Տղամարդիկ այդ հիվանդությունների հետ հազվադեպ են բախվում: Այսպես, ավելի հաճախ, քան տղամարդիկ, կանայք տառապում են ցրված սկլերոզից: Սարսափելի ախտորոշման զոհ հիմնականում դառնում են 20-40 տարեկան երիտասարդ կանայք հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ին:Կարմիր գայլախտը մի հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում 20-30 տարեկան աղջիկների շրջանում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները չորս անգամ ավելի շատ են հակված խրոնիկ հոգնածության համախտանիշի, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Այս օրինաչափության պատճառները դեռ հաստատված չեն:
Սակայն հայտնի է, որ տղամարդկանց եւ կանանց միջեւ հորմոնալ տարբերությունները հանգեցնում են նրան, որ կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիվ խանգարումներից:Կանացի մեկ այլ հիվանդություն է գրգռված աղիք համախտանիշը: Հիվանդությունը արտահայտվում է հաստաղիքի ծայրահեղ զգայունությամբ. Այն հիվանդագին է արձագանքում գրեթե բոլոր սննդամթերքներին: Այս տհաճ համախտանիշով կանայք 3-4 անգամ ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ:




























