Օգոստոսի 1-ից դեղին գույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմեքենաները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև` հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:
Նշենք, որ արդեն մեկ տարուց ավելի է, որ Հայաստանում տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռներեցները պայքարում էին նաեւ այս որոշման համար: Նրանց մյուս պահանջը վերաբերում է նրան, որ մեքենաներում չդրվեն այնպիսի հաշվիչներ, որոնք կաշխատեն նաեւ այն ժամանակ, երբ իրենք սեփական մեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով:
Նկատենք, որ այսօր հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն` 6792 մեքենայով և 605 անհատ ձեռներեց:




























