ԱՄՆ ամենահայտնի հանցագործներից մեկը՝ սերիական մարդասպան Չարզ Մենսոնը կարող է շուտով ամուսնանալ: Մոլագարը, որն այժմ 79 տարեկան է, ցմահ ազատազրկումն է կրում Քալիֆորնիայի Կորկորան քաղաքի բանտում: Այնտեղ արդեն տարիներ շարունակ նրան մի երիտասարդ կին է այցելում:

Ինչպես Rolling Stone ամսագիրն է գրում, աղջիկն արդեն 25 տարեկան է:  Նա սկսել է Մենսոնի մոտ գալ 19 տարեկանից: Հիմա տղամարդը չի կարողանում տեղաշարժվել առանց ձեռնափայտի ու պրոթեզ-ատամներ է կրում:

Նա հայտարարել է, որ Մենսոնն իր ամուսինն է, մի քանի կայքեր է ստեղծել՝ նրան նվիրված ու կոչ է անում շուտափույթ ազատել նրան, գրում է  «Vesti.ru»-ն: Մենսոնինի նվիրված լինելուն ի նշան՝ աղջիկն իր ճակատին խաչ է դաջել, որը նման է հայտնի մարդասպանի ճակատին եղած սվաստիկային:

Ինչ վերաբերում է Մենսոնին, ապա նա հայտարարել է, որ ընդամենը խաղում են հասարակության աչքի առաջ, դա հիմարություն է: