Հոնկոնգում նոյեմբերի 23-ին կանցկացվի Sensation of Tea հազվադեպ թեյերի տեսակների առաջին աճուրդը: Աճուրդի կհանվեն ավելի քան հինգ տասնամյակի հնություն ունեցող տեսակներ:

Ինպես Financial Times-ն է հաղորդում, չինացի գնորդները վերջին տարիներին սովորել են գնահատել չինական գինիները, արեւմտյան արվեստն ու լոնդոնյան բնակարանները: Այժմ նրանք հնարավորություն կունենան վիճարկել նաեւ ազգային արժանապատվությունների համար:

Աճուրդի գլխավոր լոտն է լինելու  20 կգ քաշով Narcissus Oolong թեյը, որը Սինգապուր է արտահանվել 1960-ականների սկզբին, հետո Մալայզիայում ընկել է չինացի-կոլեկցիոների ձեռքը: Լոտը գնահատվել է հոնկոնգյան մեկ մլն դոլար, որը կազմում է մոտ 130 հազար դոլար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աճուրդը կանցկացվի Park Lane հյուրանոցում: