Սփայս կամ սինթետիկ մարիխուանա օգտագործող երիտասարդները վտանգում են իրենց ինսուլտի՝ նույնիսկ առողջական խնդիրների բացակայության դեպքում, գրում է Business Standard-ը: Հարավային Ֆլորիդայի համալսարանն հետազոտել է երկու առողջ երիտասարդի, ովքեր սփայս(հայտնի է նաեւ K2 անվամբ) օգտագործելուց հետո սուր իշեմիկ ինսուլտ են ունեցել:
Իշեմիկ խնսուլտն արգելափակում է ուղեղի արյունատար անոթները: Սինթետիկ մարիխուանա ծխելուց հետո մարդիկ տառապել են էպիլեպտիկ նոպաներից, սրտի աշխատանքի խաթարումներից, սրտի նոպաներից, պսիխոզից, հալյուցինացիաներից ու այլ կողմնակի բացասական հետեւանքներից, հաղորդում է MedDaily.ru-ն:
Սինթետիկ մարիխուանա պատրաստում են քիմիական նյութերով մշակված խոտերի խառնուրդից: Արդյունքում ազդեցությունը նույնն է, ինչպես որ բնական մարիխուանայի դեպքում: Սակայն կա մեկ «բայց»՝ բժիշկները չգիտեն, թե իրականում ինչպես է սինթետիկ մարիխուանան ազդում օրգանիզմի վրա:
Հստակ է մեկ բան. սփայսը կարող է ազդել մարդու վրա, քանի որ դրանում պարունակվող հոգեմետ բաղադրիչը ավելի արագ է միանում ուղեղի կանաբինոիդ ընկալիչներին: Ամեն դեպքում մարդու ուղեղը բախվում է անհայտ միացությունների, նախազգուշացնում են բժիշկները:





























