Թռիչքից անմիջապես առաջ Pakistan International Airlines ավիաընկերության օդաչուին բռնացրել են հարբած վիճակում, որը հազիվ էր կանգնում ոտքերի վրա:
Իրֆան Ֆաիզ անունով պակիստանցի օդաչուն պատրաստվում էր այդ վիճակում վարել օդանավը, որը Արեւմտյան Յորքշիրի Լիդս-Բրեդֆորդ քաղաքի օդանավակայանից պիտի թռչեր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ:
Հարբած օդաչուին ստիպել են իջնել օդանավից, գրում է BBC-ն:
Օրինախախտին հանձնել են բժիշկներին, որոնք հաստատել են, որ օդաչուի օրգանիզմում ալկոհոլի մակարդակը 3 անգամ գերազանցում է օդաչուների համար թույլատրելի նորման:
Բրիտանիայի դատարանն արդեն 9 ամսով կալանավորել է օդաչուին: Ընդ որում, այն օդանավը, որը պիտի վարեր պակիստանցի օդաչուն, տեղափոխում էր 154 ուղեւորի:





























