Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի նստավայրը աճուրդի է հանում գինիների իր հավաքածուն, հաղորդում է Agence France-Presse-ը:
Drouot աճուրդի տան կողմից կազմակերպված վաճառքը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Մատինյոնյան պալատն ընդհանուր առմամբ նախատեսում է վաճառել 1500 շիշ: Նախնական գինը տատանվում է 15 եվրոյից մինչեւ 5.5 հազար եվրո: Լավագույնների շարքում է 2000թ.-ի բերքահավաքի Շատո Մուտոն-Ռոտշիլդն ու 1990թ.-ի բերքահավաքի Լա-Տաշը: Մատինյոնյան պալատը նշում է, որ առաջին անգամ է վաճառքի հանում գինիների իր հավաքածուն, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ նման աճուրդ կազմակերպել էր Ելիսեյան պալատը: Այն ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը որոշել էր բուրգունդյան ու բորդո տեսակի թանկարժեք գինիները փոխարինվեն ավելի էժաններով: Ընդհանուր առմամբ նախագահի վարչակազմն իրացրեց 1200 շիշ , այսինքն իր հավաքածուի մեկ տասներորդ մասը: Ստացված գումարը չի հրապարակվում:





























