Մեքսիկայի Իդալգո նահանգում շարունակվում է աճել խոլերայով վարակվածների թիվը` չնայած իրականացվող սանիտարահամաճարակաբանական կանխարգելող միջոցառումներին: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Իդալգոյում խոլերայով վարակվածների թիվը հասել է 160-ի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեքսիկայի սանիտարական ծառայություններն մեծածավալ աշխատանքներ են իրականացնում Իդալգոյի 84 համայնքներում: Այժմ հատուկ ուշադրություն է դարձվում Ուեհութլա շրջանին, որտեղ գրանցվել է խոլերայով վարակվածների ամենամեծ թիվը:
Մեքսիկայում խոլերայի վարակի առաջին դեպքը գրանցվել էր սեպտեմբերին: Այդ ժամանակից ի վեր երկրում վարակվածների թիվը հասել է 160-ի: Բացի Իդալգոյից` վտանգավոր հիվանդությամբ վարակվելու դեպքեր են գրանցվել նաեւ մայրաքաղաքի դաշնային շրջանում, Վերակրուս, Մեխիկո եւ Սան Լուիս Պոտոսի նահանգների տարածքներում:





























