Սպառողների իրավունքների պաշտպանության հնդկական համայնքը ներկայացրել է նախագիծ, որը կօգնի պայքարել երկրում աճող ճարպակալման մակարդակի դեմ: Նախաձեռնողներն առաջարկում են պատերազմ հայտարարել  ավել քաշին սննդի փաթեթավորումներ գունավորմամբ լուսացույցի սկզբունքով՝ կարմիր գույնով վտանգավոր սնունդն է, դեղին՝ ընդունելի, կանաչ՝ օգտակար:

Կազմակերպությունը կրկնօրինակում է ծրագիրը, որը ժամանակին իրագործվում էր Մեծ Բրիտանիայում, հաղորդում է ABC-ին: «Սպառողների ձայնը» կազմակերպության ներկայացուցիչ Աշոկ Կանչանն ասում է, որ ճարպակալումն առավել արդիական է խոշոր քաղաքներում, որտեղ մարդիկ միշտ չէ, որ  առողջ սննդակարգ են պաշտպանում:

«Շատ հնդիկներ տառապում են քրոնիկ հիվանդություններից: Շատերը սխալ սնունդի հետեւանք են: Մարդիկ, հավանաբար, ցանկանում են օգտակար սնունդ օգտագործել, սակայն չգիտեն, որ մթերքն է վտանգավոր, որն օգտակար: Համակարգն օգնում է լուծել խնդիրը»,- հայտարարել է նա, հաղորդում է Russia Today-ը:

«Լուսացուցային» սանդղակն առաջին հերթին, ուսանողների ու դպրոցականների համար է: 18 տարբեր նահանգներում մոտ 50 հազար երեխաների հարցումը ցույց է տվել, որ ճարպակալումից տառապում է ամեն չորրորդ երեխա մեծ քաղաքներում ու ամեն վեցերորդը փոքր քաղաքներում:

«Սպառողների ձայնն» արդեն Սննդի ստանդարտների հնդկական կոմիտե դիմում է հղել աջակցել նախագծի հեղինակներին տարածել «լուսացուցային փաթեթավորումը»: