Հեյլունցզյան նահանգում (Չինաստանի հյուսիս-արեւելք) թանձր սմոգի պատճառով 40-ից ավելի չվերթներ են հետաձգվել, շաբաթ օրը հայտնում է «Սինհուան»։
Պեկինի օդում առողջության համար վնասակար մանր պինդ մասնիկների կոնցենտրացիան շաբաթ օրը մեկ խմ-ում հասել է 350 միկրոգրամի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների` օդում նման մասնիկների օրական անվտանգ չափաբաժինը 1 խմ-ում չպետք է գերազանցի 25 մգ-ը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդում վնասակար մանրէների մեծ քանակի պատճառով` Չինաստանի մայրաքաղաքում վտանգի «կապույտ» մակարդակ է հայտարարվել: Չինացի բժիշկները տարեց, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ են տալիս փողոցում երկար չմնալ։





























