Վիճակախաղով 101 մլն ֆունտ սթերլինգ շահելը կործանել է բրիտանցի զույգի ամուսնությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել կիսել հարստությունը, հաղորդում է Daily Mail թերթը:
Զույգն ամուսնացել է երկու տարի առաջ, վիճակախաղով մեծ գումար շահելուց անմիջապես հետո: Մեկսենյականոց բնակարանը նրանք փոխարինել են 9 մլն ֆունտ արժողությամբ առանձնատան եւ Լոնդոնի արեւմուտքում բնակարանի հետ: Նրանք հանգստացել են Լոնդոնի ամենաշքեղ ռեստորաններում, գնել են դիզայներական իրեր, արձակուրդներն անցկացրել Պորտուգալիայում եւ ձեռք բերել Rolls-Royce:
Առկա տեղելատվության համաձայն՝ նրանք կազմել են 15-20 մարդու ցուցակ, որոնք ժամանակին օգնել են իրենց եւ որոնց իրենք կցանկանային շնորհակալություն հայտնել՝ դարձնելով միլիոնատերեր: Բայց շուտով շահումը բաժանելու խնդիրը ծանր բեռ է դարձել նրանք հարաբերությունների վրա, եւ զույգը սկսել է անընդհատ վիճել:
Այս շահումից հետո զույգը ամենահարուստ զույգերի շարքում զբաղեցրել է 702-րդ տեղը:





























