Ֆրանսիական լրատվական France 24 հեռուստաալիքը Թեհրանին մեղադրել է Իրանում իր կայքի աշխատանքն արգելափակելու համար:

ԶԼՄ-ի աշխատակիցները դա գնահատում են որպես Իրանում առկա գրաքննության հերթական դրսեւորում եւ իրանական ղեկավարության՝ տեղական ընդդիմության գործողությունների եւ տրամադրությունների մասին տեղեկատվության թաքցնելու ձգտում:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի հեռահաղորդակցության գերատեսչությունը կոչ էր արել Իրանին դադարեցնել օտարերկրյա որոշ ալիքների հաղորդումները խլացնելը:

Այս տարվա փետրվարին իրանական ոստիկանության պետը մեղադրել էր BBC-ին եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ Իրանի դեմ իրականացվող գործունեության համար: