Պետւթյունը պետք է աջակցի ներքին ավիա փոխադրումներին: Այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի հանրային խորհրդի անդամ Իզաբելա Մուրադյանը: Նրա խոսքով՝ այդ մոտեցման նպատակահարմարությունն ապացուցվել է Վրաստանի փորձով, որը 50 տոկոսով սուբսիդավորում է ներքին ավիափոխադրումները:

Հայկական նոր ավիաընկերության՝«Skynet»-ի, ներկայացուցչի խոսքով՝ պետությունը կարող է օգնել երկրի ներսում ավիաչվերթերի իրականացման համար ԱԱՀ-ն չեղյալ հայտարարելով, քանի որ արտաքին թռիչքների համար այդ գումարը չի հաշվարկվում: «Դա կօգնի ավիափոխադրումներ կազմակերպել Հայաստանի ներսում»,-հավելել է նա:

Հայաստանի ապրանքարտադրողների հայրենական միության ղեկավար Վազգեն Սաֆարյանի խոսքով՝  Հայաստանի ավիացիային պետական աջակցություն է հարկավոր: Նա նշել է, որ տնտեսությունը փոքր ավիացիայից օգուտ կքաղի, իսկ այդ հարցում կարող է ներգրավվել նաեւ «Արմավիան», որն ունի չորս օդանավ: