Միացյալ Նահանգների քաղաքացիները Զատկի տոների կապակցությամբ ընդհանուր առմամբ ծախսելու են 14 միլիարդ դոլար:
Bloomberg գործակալությունը հայտնում են, որ ամերիկացիների ծախսերն առաջին անգամ երեք տարվա ընթացքում աճել են մոտ 1,8 տոկոսով: 2009թ. Զատկի տոների վրա կատարվող ծախսերը կրճատվել էին 8,3 տոկոսով, իսկ 2008թ.՝ 1 տոկոսով:
Սպասվում է նաեւ, որ Զատկից առաջ մոտ 25 տոկոսով կաճի ձվերի վաճառքը: Սուրբ Հարության տոնը չորրորդ տեղում է գտնվում այն տոների շարքում, որոնց վրա ամերիկացիները գումարներ են ծախսում: Առաջին տեղում Սուրբ Ծնունդն է, որին հաջորդում են Սուրբ Վալենտինի օրն ու Մայրիկների օրը:




























