Դուբայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում վաճառում են , Ջեյմս Բոնդի ավտոմեքենան. Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի սկզբում, հաղորդում է Chatru.com-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Բոնդի Aston Martin Vanquish-ը միակ մեքենան է, որը թողարկել են հատուկ բոնդիանայի 50-ամյակի կապակցությամբ: Արտաքինից ու ներքին կողմից օգտագործվել են վերջին Skyfall ֆիլմի խորհրդանիշերի արծաթե տարրեր:

Բարեգործական աճուրդի ժամանակ մեքենայից բացի կվաճառեն Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Կապիտան Ամերիկա 2» ֆիլմի պրեմիերայի VIP տոմսեր: Դերասանուհին աճուրդի կազակերպիչ, միջազգային Oxfam բարեգործական կազմակերպության դեսպանն է:

Աճուրդին սպասվում են նաեւ մարդիկ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ գնել մեքենան: Կվաճառվեն նաեւ 007 գործակալի մասին նոր ֆիլմի տոմսեր ու այլ իրեր, որոնք 50 տարվա ընթացքում այս կամ այն կերպ կապված են Բոնդի մասին ֆիլմերի հետ: Ստացված գումարը կուղղվի  Սիրիայի բնակիչների օգնությանը, ովքեր ճգնաժամի հետեւանքով լքել են իրենց բնակարանները:

10-րդ ամենամյա կինոփառատոնը Դուբայում տեղի կունենա դեկտեմբերի 6-14-ը: