Թագավորական Բուքինգեմյան պալատը սկսել են վարձով տրամադրել մասնավոր ընկերությունների ու բանկերի միջոցառումների համար: Հոկտեմբերի վերջին պատմության մեջ առաջին անգամ միապետերի նստավայրում հանդիսավոր ճաշասրահում կայացել է ամերիկյան «Ջեյ-Փի Մորգան» բանկի կորպորատիվ երեկույթը: Պալատի հանդիսավոր միջավայրում զվարճանում էին հրավիրված մոտ հարյուր գործարարներն ու քաղաքական գործիչները:
«Financial Times» թերթը գրում է, որ երեկոյի տերը Ելիզավետա II-ի կրտսեր որդի արքայազն Էնդրյուն էր: Պարբերականը նշում է, որ սա վկայում է թագավորական ընտանիքի կոմերցիոն շահերի մասին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:
Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչը հստակեցրել է, որ բանկի երեկույթի ժամանակ հավաքված գործարար մարդիկ չեն վճարել տարածքի վարձակալության համար, այլ միայն «ուտելիքի ու սպասարկման համար»: Մայրաքաղաքի նստավայրի հյուրերը հանգանակություն են հավաքել բարեգործական երկու հիմնադրամի համար, որոնք հովանավորվում են արքայական ընտանիքի կողմից:
Բուքինգեմյան պալատը բրիտանացի միապետերի պաշտոնական նստավայրը դարձավ 1837թ.-ին: Այն ունի 775 սենյակ, որոնցից 19-ը պետական կարգավիճակ ունեն: Ընդ որում պալատը պետության սեփականությունն է ու ժամանակավոր տրամադրվել է Միացյալ թագավորության ղեկավարին:





























