Նյու Յորքում սովի է մատնված  յուրաքանչյուր վեցերորդ չափահասը եւ յուրաքանչյուր  յուրաքանչյուր  երեխան։ Այս մասին նշվում է New York City Coalition Against Hunger կազմակերպության զեկույցում:

Վերլուծելով 2010-2012թթ. տվյալները` մասնագետները եզրակացրել են, որ մեգապոլիսի բնակչության 16%-ը (շուրջ 1,4 միլիոն մարդ) սննդի պակաս ունեն, նրանցից 406,260 հազարը երեխաներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նյու Յորքում երեխաների 21,85%-ն ապրում են անապահով ընտանիքներում, որտեղ բացակայում է լիարժեք սնունդը: Աղքատության շեմին ապրող նյույորքցիների թիվը 2012թ. հասել էր 1,7 միլիոնի, որը 100 հազարով ավելի է  2008թ. ցուցանիշից: