Այս տարվա դկտեմբերի 22-ից ավիաընկերությունը սկսում է նոր միջազգային չվերթ՝ Խարկով-Երեւան չվերթով: Պարբերական չվերթերը իրականացվելու են ամեն կիրակի 08:50 «Խարկով» միջազգային օդանավակայանից, եւ 15:20 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հաղորդում է «UTair» ավիաընկերությունը:
Չվերթերն իրականացվելու են ATR 72-500 օդանավով, որը կարող է տեղափոխել 58 ուղեւոր՝ չհաշված էկոնոմ կարգը:
Ավիատոմսի նվազագույն արժեքը կկազմի 200 դոլար:
Նոր չվերթի բացումն ուղղված է բավարարելու Ուկրաինայի խոշորագույն քաղաքներից մեկի ու Հայաստանի մայրաքաղաքի միջեւ կապի՝ գնալով ավելացող պահանջարկը:




























