Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ թմրանյութ հայտնաբերելու գործի վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:

2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:

Նշվում է նաեւ, որ թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:

Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:

Դավիթ Վարդանյանը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է»: