Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 27-ին, կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Ավանդաբար հինգշաբթի կամ ուրբաթ օրերին հրավիրվող նիստը այս շաբաթ կայանում է չորեքշաբթի, քանի որ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է Վիլնյուս:




























