Հայաստանն այլընտրանք չունի, երկրի միակ ուղին ԵՄ կողմից այսօր ակկումուլացվող ժամանակակից արժեքային համակարգին ինտեգրվելն է: Այս մասին այսօր «Հայաստանը փակուղում կամ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Հայոց համազգային շարժման գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ տեղեկություններ չկան, թե ինչ կտա մեր երկրին ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը, մի կողմից, եւ Մաքսային միությանն անդամակցելը, մյուս կողմից: Նա համարում է, որ գլխավոր տարբերությունը արժեքային համակարգում է, իսկ մենք ընդամենը պետք է ընտրություն կատարենք, թե որն է ամենից շատ համապատասխանում մեր պետական շահերին:

Նա նշել է, որ փակուղին չի կարող անհույս լինել, յուրաքանչյուր փակուղի որեւէ ելք է նախատեսում: Կարապետյանի կարծիքով պետք է քաղաքական կամք դրսեւորել ու ընտրել ժամանակակից քաղաքակիր արժեհամակարգ, իսկ ներկայիս իշխանությւոնները, ցավոք, այդքան հաստատակամ չեն: