Ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներից կազմված ամբոխը երկուշաբթի գրոհել է երկրի մայրաքաղաքում գտնվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, հայտնում է Reuters-ը։

Փակ են Բանգկոկի խոշորագույն առեւտրային կենտրոնները։ Գործողություններին մասնակցում են նախկին վարչապետ Տաքսին Չինավատի տասնյակ հազարավոր կողմնակիցներ։ Ցուցարարները ներկայիս կառավարության հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում են պահանջում։

Հակակառավարական ելույթները Բանգկոկում շաունակվում են 2010 թ. մարտի 12-ից։ Երկրի իշխանությունները մոտակա ժամերին դատարանի միջոցով մտադիր են ցուցարարներին ցրելու միջոցների կիրառման իրավունք ստանալ։