Արտաշատ-Երեւան ճանապարհին` Մխչյան գյուղի հատվածում, նոյեմբերի 27-ին, ժամը 04.50-ին, «ԳԱԶ 2410»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Կորսա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 79-րդ կմ-ին  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց:

Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արեւիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: