Փրկարար ծառայությունը նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան փողոցի «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի 25 ՍԼ 943 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրասյանը, ինչից վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1959թ), ուղեւորներ Է. Թ.-ն (ծնվ. 1959թ.) եւ Խ. Հ.-ն (ծնվ. 1998թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: