Forbes ամսագիրը կազմել է տարվա ձախողված ֆիլմերի ցուցակը: Բիլ Քոնդոնի «Հինգերորդ իշխանություն» կենսագրական ֆիլմը առաջատարն է: Ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերի 5-ին, սակայն Wikileaks նախագծի եւ ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժի (Բենեդիկտ Կամբերբաթչ) մասին պատմող կինոնկարը վարձույթում հաջողություն չի ունեցել՝ վերադարձնելով ծախսված 28 մլն դոլարի համեստ բյուջեի 21%-ը միայն:
Ցուցակում «Հինգերորդ իշխանությանը» հաջորդում են Սիլվեսթր Ստալոնեի մասնակցությամբ «Կրակոց գլխին» եւ Հարի Օլդմանի մասնակցությամբ «Խելացնորություն» ֆիլմերը, որոնք կարողացել էին վերադարձնել ծախսված գումարի 36% եւ 39%-ը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:



























