ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 28-ին կազմել է 403.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,08 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 549.37 դրամ (նվազել է 0.23 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.19 դրամ (նվազելով 0,04 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.63 դրամ (աճել է նվազել է 0.84 դրամով):

Արծաթի գինը կազմել է 259 դրամ 47 լումա, ոսկու գինը՝ 16 հազար 167 դրամ 98 լումա, պլատինի գինը՝ 17 հազար 882 դրամ 17 լումա:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր` նոյեմբերի 28-ին, բորսայում կայացել է 7750000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.00 դրամ: