Երեք տարի առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express ընկերության հետ  Հայաստանում թողարկել է առաջին American Express Gold քարտը` Բանկի հաճախորդներին հասանելի դարձնելով 150 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր ընկերության ծառայությունները: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, էքսկլյուզիվ հիմունքներով, Հայաստանում իրականացնում է American Express ապրանքանիշի քարտերի թողարկում, ինչպես նաեւ սպասարկում է  American Express ցանցի առեւտրի եւ սպասարկման կետերը Հայաստանում:

Ներկայումս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկում է American Express ապրանքանիշի երկու տեսակի Քարտեր: Առաջինը, American Express Gold քարտը, քարտատերերին տրամադրում է բացառիկ հնարավորությունների ու առավելությունների լայն փաթեթ, որը ներառում է ճանապարհորդական եւ քարտով կատարված գնումների բազմակողմանի ապահովագրություն, ապահովագրություն զեղծարարություններից եւ օժանդակություն ճանապարհին: Բացի այդ, քարտատերերն միանում են համաշխարհային ճանաչում ունեցող American Express Membership Rewards ծրագրին, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ, որոնք փոխանակվում են տարատեսակ ապրանքներով եւ ծառայություններով: Քարտատերերը կարող են նաեւ American Express Selects ցանցի շնորհիվ օգտվել  արտասահմանյան ու տեղական հեղինակություն վայելող առեւտրի եւ սպասարկման կետերի կողմից ներկայացվող բացառիկ հատուկ առաջարկներից:

American Express ապրանքանիշի մուտքը Հայաստան լրջորեն նպաստեց քարտային բիզնեսի զարգացմանը` ի օգուտ հայ սպառողի:

Ընդամենը 1 տարի անց` 2011թ սեպտեմբերին հայկական շուկայի դատին է հանձնվել American Express ապրանքանիշի եւս մեկ քարտային պրոդուկտ` American Express Blue քարտը: Այն առաջադեմ սպառողների համար ստեղծված վարկային քարտ է, որը տրամադրում է ֆինանսական ճկունություն, համաշխարհային չափանիշներին համապատասխանող հաճախորդների սպասարկման որակ եւ պարգեւատրումների ու արտոնությունների բազմազանություն` ուղղված առավել դինամիկ եւ ժամանակակից կենսակերպ նախընտրող անհատների պահանջների բավարարմանը:

American Express քարտերի թողարկման 3-ամյակի կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը եւ American Express ընկերությունը հերթական անգամ իրենց հայաստանյան քարտատերերին ընձեռում են յուրօրինակ անակնկալներ:

American Express Gold-ի ինչպես գործող, այնպես էլ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. հունվարի 31-ը դիմած քարտատերերի համար Membership Rewards պարգեւատրումների ծրագրի շրջանակներում ընձեռվում է բացառիկ հնարավորություն ստանալ լրացուցիչ 40 000 MR միավոր, որը համարժեք է Երեւան-Փարիզ-Երեւան մեկ ավիատոմսի արժեքին: Նշված միավորները կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում ամսական միջինում 1 մլն ՀՀ դրամ վճարումներ կատարած բոլոր քարտատերերին:

Իսկ American Express Blue քարտը սկսած ս.թ. նոյեմբերի 11-ից տրամադրվում է պարզեցված տարբերակով` ընդամենը 72 ժամում եւ առանց լրացուցիչ թղթաբանության ու երաշխավորների:

Բացի այդ, Բանկն այսուհետ առաջարկում է քարտերի սպասարկման միջնորդավճարի վճարման եղանակի ընտրություն` ամսական կամ տարեկան:

Այժմ American Express Gold քարտի սպասարկման միջնորդավճարը կազմում է ամսական 5000 ՀՀ դրամ կամ 50000` տարեկան վճարման դեպքում, իսկ American Express Blue քարտինը` ամսական 1500 ՀՀ դրամ կամ 15000` տարեկան:

Գործող ակցիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ www.americanexpress.am

կայքում: