Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 61 985 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-հոկտեմբերամիսների ընթացքում Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,4 տոկոսով կամ 2613-ով։

Միայն 2013-ի հոկտեմբերին Թուրքիա է այցելել 5808 հայաստանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 8,8 տոկոսով։  

Նշենք, որ  2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։