Յուրաքանչյուր բարեփոխումից հետո լինում են հաղթողներ ու պարտվողներ: Այդ մասին Վիլնյուսում նոյեմբերի 28-ին Արեւելյան գործընկերության բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հայաստանում 90-ական թվականներին անցկացված լիբերալիզացիան ու սեփականաշնորհումն անհրաժեշտ էին երկրի համար, սակայն ոմանց համար կորստաբեր էին, նշել է նա:
Վահրամ Ավանեսյանը հիշեցրել է մասնակիցներին, որ Հայաստանն այն պետությունն է, որտեզ տնտեսության 80 տոկոսը պատկանում է մասնավոր հատվածին: Օրինակ, բանկերն ամբողջությամբ մասնավոր հատվածի վերահսկողության ներքո են:
Նա նշել է, որ ԵՄ աջակցությամբ անցկացվելիք բարեփոխումները ոմանց համար կորստաբեր կլինեն, սակայն դրանք անհրաժեշտ են: Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հասկանա, թե ինչ արդյունքների կհանգեցնեն այս կամ այն բարեփոխումները:





























