Blu-ray Disc Association կազմակերպությունը հայտարարել է երկու նոր սկավառակների՝ BDXL-ի եւ IH-BD-ի թողարկման մասին։

Առաջին մշակումը թույլ կտա թողարկել մեկանգամյա ձայնագրության հնարավորությամբ 100 եւ 128 գիգաբայթ ծավալով սկավառակներ։ Այդպիսի ծավալը հնարավոր է դառնում սկավառակի վրա եղած երեք-չորս շերտերի շնորհիվ։

Երկրորդ ձեւաչափը ենթադրում է երկշերտ սկավառակի արտադրություն, ընդ որում՝ մեկ շերտը մի քանի անգամ ձայնագրելու հնարավորություն է ընձեռում, մյուսը՝ ոչ։

Երկու ձեւաչափերն էլ նախատեսված են շուկայի հատուկ հատվածների համար։ BDXL եւ IH-BD սկավառակների ձայնագրությունը վերարտադրելու համար պետք կլինեն նոր հաղորդակներ։