ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է մի քանի ֆակուլտետների անցողիկ միավորները:

Ըստ այդմ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում վճարովի համակարգում տարեկետման իրավունքով ընդունվելու համար անցողիկ միավորը` 53,5 է, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` 54 միավորից մի քիչ բարձր, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում, հավելյալ տեղերի հաշվին, վճարովի համակարգում առանց տարեկետման (ԱՏ) իրավունքի կարելի է ընդունվել, եթե դիմորդը հավաքել է 16,1 միավոր:

Տնտեսագիտական համալսարանում վճարովի տարեկետման իրավունքով ընդունվելու համար տարբեր մասնագիտությունների շեմը տատանվել է 42-44 միավոր, իսկ ԱՏ-ով ընդունվելու համար, կախված մասնագիտություններից մրցութային շեմը տատանվել է 37-41 միավորների միջև: Նախարարը նշել է, որ չի կարող հիշել բոլոր ֆակուլտետների անցողիկ միավորները, որոնք պաշտոնապես կհրապարակվեն վաղը: