Հայաստանի բնակիչների միայն տասներկու տոկոսն է ընտրում բանկերը՝ կապված ծառայությունների հարմար լինելու հետ: Այս մասին ասվում է Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերության կողմից արված «Բանկորոշիչ» հետազոտությունում:
Հարցվածների 27 տոկոսը բանկն ընտրում են տանը կամ աշխատավայրին մոտ լինելու սկզբունքից ելնելով, 26 տոկոսը՝ ընկերների խորհրդով, 20 տոկոսը մասնակցում է կոլեկտիվ բանկային սխեմաներին, որտեղ բանկի ընտրությունը նրանց փոխարեն ընտրել է բուհը կամ ընկերությունը, 11 տոկոսը՝ գովազդի հիման վրա, իսկ 9 տոկոսը՝ խանութի խորհրդով:
Միայն տաս տոկոսն է բանկն ընտրել վարկերի հարմար լինելու պատճառով, իսկ երկու տոկոսը՝ վճարումների հարմարությունից ելնելով: Բանկերի գլխավոր թերությունը համարվում է տոկոսադրույքի բարձր մակարդակը, հերթերը եւ սպասարկման որակը:
64 տոկոսը վստահում են բանկային համակարգին, 12 տոկոսը՝ ոչ: Հարցվածների 71 տոկոսն օգտվում է բանկային ծառայություններից:




























