Գերմանիայում ձերբակալել են դրեզդենցի ոստիկանի, որին կասկածում են սպանության ու մարդակերության մեջ, փոխանցում է Associated Press-ը:

Ոստիկանության տվյալներով՝ 55-ամյա ոստիկանն իր զոհի հետ ծանոթացել է սեռական կտտանքներով հետաքրքրվողների համար ծանոթությունների կայքում: Սպանությունը տեղի է ունեցել տղամարդկանց առաջին հանդիպումից մոտավորապես մեկ ամիս անց:

Առայժմ հայտնի չէ, արդյոք զոհը ցանկացել է, որ իրեն սպանեն ու ուտեն եւ արդյոք սպանությունը կանխամտածված էր: Ձերբակալվածն աշխատել է Սաքսոնիայի քրեական հետախուզությունում՝ դատաբժշկական փորձաքննության բաժնում, փոխանցում է «Gazeta.ru»-ն: