Հայաստանի ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կալանավորը պնդում է, որ իր նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի` Կապան քաղաքի բնակչուհի Կ. Օ.-ին բռնաբարելու կասկածանքով` սեպտեմբերի 14-ի գիշերը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել նույն բաժին եւ այդ հանցանքը խոստովանելու համար ենթարկել ծեծի:

Կատարվում է նախաքնննություն: