Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետի քարտուղար է նշանակվել կին: Այդ պաշտոնում նշանակվել է 53-ամյա Մակիկո Յամադան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այդ նշանակմանը հիմնականում խորհրդանշական բնույթ է տվել: Այսպես, երկրում ծնելիության կրճատման պատճառով ու բնակչության ծերացման արդյունքում փորձագետները վերանայում են գլխավոր աշխատանքային ռեզերվը:
Ճապոնիայում ամուսնությունից հետո կանանց մեծ մասը հեռանում է աշխատանքից: Ներկայիս կառավարությունը փորձում է կոտրել այդ կարծրատիպն ու ամուսնացած կանանց համար աշխատանքային ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել: Ճապոնիայի կառավարությունում 18 նախարարներից միայն երկուսն են կանայք:





























