Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 15 հարց: Դեկտեմբերի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 94 հարց, միջազգային 24 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  դեկտեմբերի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի նիստում: