Թուրքիայի Դենիզլիի շրջանում 40-ամյա Ի.Չ.-ն ներխուժել է իր նախկին կնոջը սիրահետելով անհանգստացնող 41-ամյա Սալիմ Յալչըի բնակարան եւ սպանել նրան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ի.Չ-ն կոտրել է Սալիմ Յալչըի բնակարանի պատշգամբի ապակիները, ներս մտել եւ դանակի հարվածներով սպանել նրան, դանակահարել նաեւ Սալիմի կնոջը՝ Այթեն Յ.-ին, ով կարողացել է վիրավորված փախչել բնակարանից։
Հարեւանների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Սալիմ Յալչըի դին, ում բերանի մեջ եղել է նրա կտրված սեռական օրգանը։
Նշվում է, թե Ի.Չ.-ն նոր էր բանտից դուրս եկել եւ Յալչըին սպանել է իր նախկին կնոջը սիրահետելու համար։




























