Սալվադորի իշխանություններն ակտիվ հանգստի սիրահարներին նոր հնարավորություններ են ընձեռում։ Արձակուրդները լողափին անցկացնելուն զուգահեռ, զբոսաշրջային գոտիներում նրանք ստորջրյա լողի հետաքրքիր տուրեր են առաջարկում։
Նախագծերից մեկը կոչվում է «Ծանոթություն ստորջրյա ճարտարապետությանը», որը հնարավորություն է ընձեռում սուզվել Խաղաղ օվկիանոսի Սալվադորի լողափերում, որտեղ տարբեր ժամանակներում նավեր են խորտակվել։ Խոսքը չորս նավերի մասին է՝ «Դուգլաս», «Չերիբոն», «Սան-Բլաս» եւ «PSJ-2»։ Երկար տարիներ անց դրանցում հաստատվել են ծովային ֆաունայի տարբեր ներկայացուցիչներ, եւ նրանց մոտ ուղեւորվելը հավանաբար կհետաքրքրի դայվինգի սիրահարներին, կարծում են Սալվադորի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Եվս մեկ հետաքրքիր հնարավորություն է այցելությունն այսպես կոչված «սատանայի կաթսա»։
Ցանկացողներին առաջարկվում է զննել Յոպանգո լճի ժայռային գոյացությունները, որոնք առաջացել են հրաբխի արդյունքում։




























