Շոտլանդիայի Գլազգո քաղաքի պանդոկի տանիքին ուղղաթիռի ընկնելու հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ը։

NEWS.am-ը հայտնել էր, որ պանդոկի վրա ոստիկանական ուղղաթիռի ընկնելու հետեւանքով  ինը մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Պանդոկում ուղղաթիռի ընկնելու պահին 100-ից ավելի մարդ էր եղել. ուրբաթ երեկոյան այնտեղ համերգ կար: Ուղղաթիռում երեք մարդ է եղել` երկու ոստիկան եւ քաղաքացիական ավիացիայի օդաչուն: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, ժամանել են շտապօգնության մեքենաները: