Թաիլանդում դեկտեմբերի 1-ին հեղափոխություն է լինելու։ Գոնե այդպես է ասում տեղի ընդդիմության առաջնորդը։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 1-ին կգրավեն վարչապետի նստավայրը։  Ավելին, ցուցարարները սպառնում են գրավել Թաիլանդի հեռախոսային ընկերությունը, հայտնում է Vesti.ru-ն։

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, ցամաքային զորքերի շտաբում ընդդիմադիրները երեք ժամվա ընթացքում բանակին ապարդյուն համոզել են իրենց կողմն անցնել։ Անցած շաբաթը  թաիլանդական իրավապահների աննախադեպ հանդուրժողականության օրինակ էր։ Բողոքի ցույցերի վեց օրվա ընթացքում նրանք ոչ մի անգամ ցուցարարների հանդեպ ուժ չեն կիրառել։

Ցուցարարների նպատակը վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականին հասնելն է։