Ամերիկյան Սպիտակ տան կայքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Նախարարների կաբինետի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդագրի ներքո ստորագրել է  100 331 մարդ:

Միջնորդագիրը կայքում է հայտնվել նոյեմբերի 26-ին, իսկ հաջորդ օրն արդեն ստորագրությունների թիվը սկսել է աճել: ԱՄՆ-ի ադմինիստրացիայի քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ էր մինչեւ դեկտեմբերի 26-ը հավաքել ընդհանուր առմամբ 100 331ստորագրություն, սակայն անհրաժեշտ թիվն ապահովվել է արդեն նոյեմբերի 30-ին: Ստորագրությունների թիվը շարունակում է աճել, հաղորդում է Korrespondent.net-ը:

Ինչպես ասվում է Սպիտակ տան ինտերնետ պորտալում, նրա աշխատակիցները միջնորդագիրը կուղարկեն համապատասխան գերատեսչություն, որից հետո էլեկտրոնային փոստի միջոցով դրա հեղինակներին ու բոլոր ստորագրողներին կտեղեկացնեն որոշման մասին: