Նիժնի Նովգորոդում հարբած տատիկը դանակահարել է հարազատ յոթ ամսական թոռնուհուն ու հանձնվել է ոստիկանությանը: Ծնողները 52-ամյա Օլգա Շտիրովայի խնամքին են թողել երկու երեխաներին, իրենք գնացել են գործերով: Կինը որոշել է հյուր կանչել իր նոր ծանոթին ու կարգին հարբելուց հետո պառկել է հանգստանալու: Այդ ժամանակ արթնացել է փոքրիկ թռնուհին ու իր լացի ձայնով արթնացրել տատիկին:

Փոխարենը երեխային հանգստացնի՝ կինը վերցրել է դանակն ու գլխին եւ մարմնին  ութ հարված է հասցրել: Փոքրիկը տեղում մահացել է: Գիտակցելով արարքը՝ հանցագործը զանգահարել է ոստիկանություն ու խոստովանել սպանությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ոստիկանության բաժանմունքում կինը իրավապահներին պատմել է, որ նման դաժան հաշվեհարդարի պատճառը թոռներին խնամել չցանկանալն էր, ովքեր հաճախ էին մնում իր խնամքի տակ: Այժմ կինը զղջում արածի համար ու սպասում է դատարանի վճռին: